Monday, November 15, 2010

Գյուլ. Հայ-թուրքական գործընթացը մեռած չէ

Թուրքմենստանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին թուրք լրագրողները հարցեր են ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։
Թուրքական Haber10-ի փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, թե ներկայիս «Դեֆակտո» իրավիճակը ոչ ոքի շահերից չի բխում։ «Եթե սրան որպես այլընտրանք, լիներ համագործակցություն, խնդիրները լուծվեին եւ կասկածները վերանային, շատ մեծ տնտեսական համագործակցություն կստեղծվեր։ Այս համատեքստում մի լավ սկիզբ է եղել, որն իմ նամակով է տեղի ունեցել»,-նշել է Գյուլը։
Լրագրողի այն հարցին, թե, արդյոք, նոր նախաձեռնություն կստանձնի՞ Թուրքիայի նախագահը, հետեւել է պատասխանը. «Իրոք, աշխատում ենք: Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք տանում։ Դրա հետ կապված հանձնարարություններ եմ տալիս համապատասխան մարմիններին։ Որոշ նախարարների, անկախ մարմինների էլ եմ հանձնարարել խնդրի հետ կապված աշխատանքներ իրականացնել։ Մշտապես կապի մեջ ենք Սարգսյանի, Ալիեւի, Պուտինի եւ Մեդվեդեւի հետ։ Խնդիրը պահպանում է իր արդիականությունը»,-պնդել է Գյուլը՝ շեշտելով, որ գործընթացը մահացած չէ:

No comments: