Panorama.am. 23-11-2010- Հայաստանի Եվրոպական բարեկամներ կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքը (Michael Kambeck) զարմացել է Հայաստանում անցկացված հարցման արդյունքներից, որոնց համաձայն հարցվողները քիչ պատկերացում ունեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին և քիչ են վստահում այդ խմբի գործունեությանը:
Մասնավորապես, հայաստանցիների շրջանում Մինսկի խմբի գործողությունների մասին իրազեկվածության մակարդակը զգալիորեն ցածր է. հարցման մասնակիցների միայն 5 տոկոսն է ասել, որ լիովին տեղեկացված է և հազիվ մեկ երրորդը որևէ պատկերացում ունի դրանց մասին: Հարցվածների միայն մեկ քառորդն է կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աջակցում է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին և մեկ հինգերորդից էլ պակաս մասն է վստահում խմբին:
«Մեզ համար զարմանալի էր այս պատկերը տեսնել, զարմանալի էր տեսնել, թե որքան ցածր է Հայաստանի համար այդքան կարևոր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին տեղեկացվածության մակարդակը», -նկատեց Քամբեքը` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել ճիշտ ներկայացնել Հայաստանի բնակչությանը իր դերն ու նշանակությունը հակամարտության լուծման հարցում:
Հայաստանի Եվրոպացի բարեկամը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այդքան ցածր վարկանիշը շատ հնարավոր է պայմանավորված լինի ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի անձով կամ գործունեությամբ:
Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին հարցին ի պատասխան հարցվածների մեծամասնությունը հատկապես նշել է Ղարաբաղը Հայաստանին մոտ պահելու և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակը: Հարցման արդյունքները ներկայացնողների խոսքով, հարցված հայաստանցիները կտրականապես դեմ են արտահայտվել այն բաղադրիչներին, որոնք դիտարկվում են որպես մեծ զիջում Ադրբեջանին` հատկապես ԼՂ հարակից շրջանների հանձնումը:
Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 15-ից 18-ը դեմ առ դեմ կատարված 1208 հարցազրույցների միջոցով` Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում:

No comments:
Post a Comment