Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, տեղեկացրել է նախագահի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, տոնական միջոցառումն անցկացվելու է հաջորդ օրը` նոյեմբերի 17-ին Կրեմլի պետական պալատում: Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացրել էր, որ սպասվում է, որ այդ երեկոյին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաև Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment