Monday, November 8, 2010

Իսրայելը կոչ է անում ԱՄՆ-ին ուժ կիրառել Իրանի նկատմամբ

News.am. 8-11-2010- Իսրայելի վարչապետ Բենյանի Նաթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Իրանին սպառնալ ռազմական միջամտությամբ: «Տնտեսական պատժամիջոցները բարդացնում են Իրանի կյանքը, սակայն ոչ մի նշան չկա, որ մահմեդական ռեժիմը պատրաստվում է դրա պատճառով դադարեցնել իր միջուկային գործունեությունը»,- հայտարարել է Նաթանյահուն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, միակ երաշխիքը, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծի, «դա Իրանին համոզելն է, որ իր նկատմամբ ռազմական ուժ կկիրառվի, եթե չդադարեցնի միջուկային ծրագիրը»:
Նշենք, որ միջնորդ «վեցնյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) 2003-ից ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ ձգտում են հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Իրանն իր հերթին, հայտարարում է, որ իր միջուկային ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ:

No comments: