Tert.am. 17-11-2010- Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI-ը պատրաստվում է ժամանակից շուտ լիազորությունները փոխանցել իր դստերը` 33-ամյա Վիկտորյային: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild թերթը:Գերմանական պարբերականի հետ զրույցում շվեդական թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը, որի անունը չի նշվում, հայտարարել է, թե Կառլ Գուստավի հեղինակությունը կտրուկ նվազել է սեքս-սկանդալից հետո, և թագավորը պատրաստվում է մոտ ապագայում գահը հանձնել իր ժառանգորդին` արքայադուստր Վիկտորյային:
Հիշեցնենք, որ վերջերս լույս է տեսել «Կառլ XVI Գուստավ. Թագավոր ակամայից» գիրքը, որտեղ պատմվում է Շվեդիայի թագավորի սիրային արկածների, ինչպես նաև նրա` հանցավոր աշխարհի հետ ունեցած կապերի մասին: Իսկ մինչև այդ գրքի հրատարակումը, Կառլ Գուստավը, ով թագավորական գահը զբաղեցնում է արդեն 37 տարի, մեծ հեղինակություն էր վայելում ժողովրդի շրջանում և համարվում բարեպաշտ ու առաքինի տղամարդ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment