News.am. 21-11-2010- Թուրք հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը իր համերգին եկած Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարին «կարգին» դիմավորել է՝ հիշեցնելով, որ իր սեփական հյուրանոցին նրանք աստղ չեն տվել։Թուրքական Habersol-ի փոխանցմամբ՝ Կուրբան բայրամի վերջին օրը Թուրքիայի Մուղլա նահանգի հյուրանոցներից մեկում համերգով հանդես եկած Իբրահիմ Թաթլիսեսին ունկնդրելու էր եկել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը, ով կարգին անեծքի արժանացավ երգչի կողմից։
Համերգի ընթացքում Թաթլիսեսը դիմել է նախարարին. «Շատ հաճելի է, որ մեր նախարարը եկել է ինձ ունկնդրելու։ Պարոն նախարար, իրոք, այստեղ շատ գեղեցիկ տեղ է եւ 5 աստղանի հյուրանոցը այս շրջանին համար շատ գեղեցիկ է։ ես էլ հյուրանոց ունեմ, բայց դուք իմ հյուրանոցին աստղեր չտվեցիք։ Աստված ձեր պատիժը տալու է»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment