Tuesday, November 16, 2010

Պետդումայի խոսնակ.Կոնստանտին Զատուլինի պաշտոնից հեռացման լուրերն անհիմն են

Panorama.am. 16-11-2010- ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին պաշտոնից իջեցման մասին հարցը չի քննարկվել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը:
Նշենք, երեկ «Վեդոմոստի» թերթը, հղում անելով անանուն աղբյուրների, տեղեկատվություն էր տարածել, թե իշխող կուսակցության խորհրդի նիստում քննարկվելու է Զատուլինին պաշտոնից ազատելու հարցը ՌԴ բարեկամ երկրների իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մասնավորապես, հաղորդվում էր, թե Զատուլինը քննադատությամբ էր հանդես գալիս Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» հասցեին, ԼՂՀ այցելության պատճառով persona non grata էր ճանաչվել Ադրբեջանում և այլն: Որպես հեռացման պատճառներից նշվում էր նաև վերջինիս Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ ունեցած սերտ կապերը:
«Չեմ հասկանում, թե ինչպես է նմանատիպ տեղեկատվությունը հայտնվում լրատվամիջոցներում», - լրագրողներին հայտարարել է Պետդումայի խոսնակը՝ ժխտելով կուսակցության նիստում հարցի քննարկման մասին լուրերը:
Ավելի վաղ, հենց ինքը, Զատուլինը գործակալությանը հայտնել էր, թե տեղյակ չէ նմանատիպ նախաձեռնություններից:

No comments: