Panorama.am. 22-11-2010- ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Նախագահ և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի nերկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր անդրադառնալով ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի իրավարար վճռին և դրա 90-ամյա գոյությանը, ասել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ և մեր իրավունքների պաշտպանության վճռակամությամբ է հիշում այդ կարևորագույն փաստաթուղթը:
«Այն նպատակ է հետապնդում անաղարտ պահել մեր իրավունքների հիմքերը և կանխել անցանկալի իրավական մեկնության հնարավորությունները ապագայում», -հայտարարել է դաշնակցական քաղաքական գործիչը: Նախագահ Վիլսոնը նախ Փարիզի վեհաժողովից (26 ապրիլի 1920թ.), ապաև Սևրի պայմանագրով ստացել էր հայցադիմում (compromis) որոշելու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը:
«Երախտապարտ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վիլսոնի հետևողական ջանքերը` նեցուկ կանգնելու Թուրքիայի կողմից Ցեղասպանություն ապրած Հայ ժողովրդին, պաշտպանելու նրա արդար իրավունքներն ու պահանջները, որոնք ամրագրվեցին 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական մի փաստաթղթով (Վիլսոնի «ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ», որը վերնագրված է. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ), որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստան-Թուրքիա սահմանը», -նկատել է Ռուստամյանը:
Նրա խոսքով, այդ սահմանը հաստատվել է միջազգային իրավարարությամբ, հետևաբար որպես իրավական գործիք` այն դեռևս ուժի մեջ է: «Բացի այդ, այդ սահմանները որոշելը կախված չէր 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրի վավերացումից: Այսպես, միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, ամփոփել և ամրագրել է իրավարար վճիռների կարգավիճակը, որտեղ ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին», հավելել է քաղաքական գործիչը:

No comments:
Post a Comment