Tuesday, November 23, 2010

ԼՂՀ «Նոր էջ» թերթի գլխավոր խմբագիրը միանում է Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջին

News.am. 22-11-2010- ԼՂՀ-ի «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր Վարդգես Օվյանը հայտարարել է, որ միանում է հայաստանյան արդեն երկու տասնյակից ավելի խմբագիրներին, որոնք ՀՀ իշխանություններից պահանջում են վերջ տալ Նիկոլ Փաշինյանի դեմ բռնություններին եւ ազատ արձակել նրան:
Այս բովանդակությամբ էլեկտրոնային նամակ է ստացվել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում:
«Ես միանում եմ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեռնարկված անօրինությունների կապակցությամբ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությանը եւ պահանջում ազատ արձակել «Հայկական ժամանակի» խմբագրին ու բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական համոզմունքների պատճառով պահվում են ՀՀ բանտերում: Իրեն հարգող պետությունը քաղբանտարկյալներ չպիտի ունենա: Խորապես ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները այլախոհությունը, մարդկանց քաղաքական համոզմունքները ճնշելու խնդրում ամենեւին չեն տարբերվում ալիեւյան Ադրբեջանի իրենց կոլեգաներից»,- նշված է գրող, հրապարակախոս, «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր Վարդգես Օվյանի ուղարկած նամակում:

No comments: