Saturday, November 13, 2010

Der Spiegel. Ամենամեծ պոռնո արխիվը պատկանում է թուրքական բանակին

Diplomat.am. 12-11-2010- Ամենամեծ պոռնո արխիվը , որում արտացոլված է գեյերի փոխհարաբերություննը , պետք է որ պատկանի Թուրքիայի Զինված ուժերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները , «Պոռնո գեներալների համար» անվանումով հոդվածում գրել է Գերմանական Der Spiegel-ը:
«Թուրքիայում հոմոսեքսուլիզմը հիվանդություն է համարվում. Բանակը դա նմանապես է ընկալում և նվաստացնում է բոլոր այն զորակոչիկներն , ովքեր հայտարարում են որ գեյ են` պահանջելով ապացուցել դա»,-գրում է գերմանական հանդեսը, ընդգծելով, որ այդ առումով Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի միակ անդամը և որ հոմոսեքսուալների հանդեպ նման մոտեցումը հարիր չէ այն երկրին ,ով ցանկանում է ընգրկվել Եվրոմիության կազմում:
«Թուրքիայում բոլորը ստիպված են ծառայել բանակում: Ծառայության կանչում են արտերկրում ապրող թուրք պոպ աստղերի և նույնիսկ հաշմանդամներին: Կա միայն մեկ բացառություն-հոմոսեքսուալիզմը:Սակայն բոլոր այն զորակոչիկները , ովքեր հայտարարում են, որ հոմոսեքսուալ են , պետք է կարողանան ապացուցել դա: Նման զորակոչիկներից պահանջում են ներկայացնել տղամարդու հետ սեռական հարաբերությունները հաստատող նկարներ կամ տեսաֆիլմեր» : Իսկ բոլոր նրանք,ովքեր հրաժարվում են նման փաստեր ներկայացնել, դատապարտվում են մինչև 4 տարվա ազատազրկման` «Զինծառայությունից խուսափելու» մեղադրանքով:

No comments: