Saturday, November 13, 2010

Հայատյաց ֆիլմեր նկարելու համար Ադրբեջանում ու Թուրքիայում պետական գումարներ են ծախսվում ու դպրոցներում ցուցադրվում

Panorama.am. 12-11-2010- Հարևան Ադրբեջանում ու Թուրքիայում պետական միջոցներից գումարներ են հատկացվում ֆիլմեր նկարահանելու համար, որոնցում հայերը ներկայացվում են որպես քոչվորներ, նենգ ու արյունարբու ահաբեկիչներ, մշակութային գողեր, նացիստներ: Հայատյացություն սերմանող այս ֆիլմերից մի քանիսը նաև պարտադիր կերպով ցուցադրվել են այդ երկրների դպրոցներում:
Այսօր Թեքեյան մշակութային կենտրոն «Ժառանգ» ՀԿ-ն կազմակերպել էր այդ ֆիլմերից մի քանիսի կինոդիտում: ՀԿ-ի հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է հայ երիտասարդությանն ու խնդրով հետաքրքրվող մարդկանց ցույց տալ, թե ինչպես են ներկայացվում հայերը ադրբեջանական ու թուրքական կինոյում, թե շարքային թուրք ու ադրբեջանցի երիտասարդի մոտ մինչպես է ձևավորվում ու արմատավորվում հայի կերպարը:

«Կոսմետիկ միջամտությամբ թշնամու կերպարը չի վերանա, ընդհակառակը նոր խնդիրների առաջ կկանգնացնի»,-ի նկատի ունենալով մեկ այլ նախաձեռնությունը ` Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու վերաբերյալ, ասաց Կ. Վրթանեսյանը: ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երկու երկրների պատրաստած ֆիլմերը, որոնցով հակահայակական քարոզչություն է իրականացվում, հասնում են մի քանի հարյուրի` ներառյալ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը:

Հայի կերպարը փորձել են խաթարել. «Նա այդ ֆիլմերում ներկայացվում է որպես արյունարբու, փրչոտ գազան` փչացած ատամներով, որի միակ նպատակը թուրքերին ու ադրբեջանցիներին վատություն անելն է: Շատ կարևոր է իմանալ, որ այսօր Ադրբեջանում ազգային ինքնությունը կառուցվում է հայատյացության վրա: Դրանք երբմեն այնքան կոպիտ են լինում, որ միայն ծիծաղ են առաջացնում, բայց այնտեղ դրանցով դաստիարակվում են»,-ասաց ՀԿ-ի անդամը` նշելով, որ այս առումով հայերը պետք է տեղեկացված ու պատրաստ լինեն:

Թեքեյան կենտրոնի լեցուն դահլիճում ներկայացվեցին այդ ֆիլմերից մի քանիսը: Առաջինը Ադրբեջանում 2002-ին արտադրված «Ջավանշիր» մուլտֆիլն էր: Ըստ սցենարի, արյունարբու հայը սպանել է Ջավանշիրի հորն ու մորը: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը մեծանում է, զինվոր դառնում, ու մի օր միայնակ դուրս գալով հայկական տանկի դեմ, պայթացնում է այն: Մուլտն ավարտվում է Ջավանշիրի խոսքով. «Իսկապես ինչո՞ւ պետք է վախենալ հայերից»: Նշենք, որ այս մուլտֆիլմի ընթացքում Ջավանշիրին պատմում են իբր իրենց Ադրբեջանի սահմաններն ընդարձակած դրա հերոսների մասին` Ջավանշիրի, Նադիր շահի, Շահ Աբասի ու այլոց: Պարզ է, որպես ադրբեջանական ներկայացվում է Պարասկաստանի պատմությունը: «Սա երեխաներին է ուղղված, կարծում եմ, ազդում է նրանց վրա»,-ասաց նա:
Նախորդ տարի Ադրբեջանում լուրջ ֆինանսական միջոցներով նկարահանվել է «Ադրբեջանը Ղարաբաղ է» /Qarabagdir Azerbaijan/ filmy/: «Հայ ես, թե սատանա, իմացիր որ Ղարաբաղը Ադրբեջանն է: Իսկը խանը հայրենիքումդ է` Երևանում: Զանգեզուրում էլ ոտք կգցենք ու կվերջացնենք: Հայերը քոչվեր են եղել, մեր հողում հայրենիք են ստեղծել», -սրանք ֆիլմից մեջբերումներ են: «Ֆիլմի վերանգիրն ասում է, թե առանց Ղարաբաղ Ադրբեջան չկա»,-մինչ Կ. Վրթանեսյանը ներկայացնում էր ֆիլմը, ետևի շարքից հնչեց մի ուսանողի ռեպլիկ` «Հիմա էլ Ադրբեջան չկա՞, փաստորեն»:

Այս տարի նկարահանված մի ֆիլմ էլ` «Հայկական գրագողություն», որի հեղինակները բացահայտված չեն, պատմում է, թե ինչպես է հայ երգչուհին գալիս քահանայի մոտ` խոստովանելու, թե ադրբեջանական երգ է գողացել: Այստեղ ուշագրավ է մի փաստ, դերասանները խոսում են գրեթե անաղարտ հայերենով:
Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի պատվերով 2008-ին նկարաված «Հարյուր քսան» ֆիլմն էլ 1915 թվականի պատերազմի մասին է, ամբողջությամբ խեղաթյուրված, այստեղ էլ հայ հարևաններին ներկայացրել են արյունարբու ահաբեկիչներ ու քոչվորներ:
«Կինոմատոգրաֆը պետք է որակյալ ու լավ կինո տա, առանց որևէ քարոզչության, որպեսզի մարդիկ հաճույքով նայեն»,-ասաց Կ. Վրթանեսյանը:

No comments: