Panorama.am. 22-11-2010- ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովը թուրքական լրատվամիջոցները ներկայացրեցին իբրև թուրքանպաստ, քանի որ Անկարան կարողացավ ստանալ այն, ինչ ուզում էր: Մինչդեռ «Hurriyet»-ում հրապարակված «Իրականությունը մեդալի հակառակ երեսին» հոդվածում նշվում է, որ ստեղծված իրավիճակը բնավ էլ ուրախալի չէ թուրքերի համար: Նախ` վճռվեց, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարները տեղակայվելու են Թուրքիայում: Ամբողջ աշխարհը գիտի, որ «հակահրթիռային այդ վահանը» ուղղված է Իրանի դեմ: Իսկ թուրքական իշխանությունները դա չեն ուզում նկատել:
Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում թուրքական իշխանությունների վարած անպտուղ քաղաքականության վրա, երբ խոստումներն ու գործերը միմյանցից ահռելիորեն տարբերվում են: Օրինակ է բերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումը:
«Իշխանություններն ասում էին` մենք պատմություն չենք գրում, մենք կերտում ենք: Այնքան մեծ կերտեցին, որ նույնիսկ պատմության մեջ չտեղավորվեց: Արդյունքն ի՞նչ եղավ: Զրոյին զրո, վերջում դարձյալ` զրո…
Կամ քրդական հարցը: Ասում էին` զենքերը լռելու են, մայրերը դադարելու են արտասվել:Սակայն դեռ չսկսված ամեն ինչ ավարտվեց:
Կիպրոսի հարցը ինչպես կար, այդպես էլ մնաց»,- գրում է «Hurriyet»-ը:
Սրանք մեդալի մյուս երեսին երևացող իրողություններն են, որոնք տեսնողներ կան: Բայց ինչպես նշում է հոդվածի հեղինակ Թուֆան Թյուրենչը, մեդալի մյուս երեսը չտեսնողներն ու տեսնել չցանկացողները Թուրքիայում մեծամասնություն են կազմում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment