News.am. 18-11-2010- Թուրքական խորհրադարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե թուրքական իշխանությունները պետք է հրաժարվեն PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) համարել որպես ահաբեկչական կառույց։Firat գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանում կազմակերպված 7-րդ քրդական կոնֆերանսի ընթացքում ելույթ է ունեցել Սելահաթին Դեմիրթաշը, ով Թուրքիայում քրդական հարցի կարգավորման մեջ լրջագույն խոչընդոտ է համարել փոխադարձ անվստահությունը։ «PKK-ն իշխանություններին չի վստահում, թուրքական իշխանություններն էլ չեն վստահում PKK-ին։ 30 տարի իրար դեմ կռվող երկու ուժերի միջեւ դժվար է լինելու խաղաղություն հաստատել։ Անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները հրաժարվեն PKK-ն համարել ահաբեկչական կառույց»,-նշել է Դեմիրթաշը՝շեշտելով, որ իրենց կուսակցության ձեռքերը կապված են, քանի որ իրենց ամեն մի հայտարարության համար քրեական գործեր են հարուցվում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment