News.am. 29-11-2010- Wikileaks կայքի հրապարակած տասնյակ հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը, որոնցից շատերը հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի համար, առաջին հերթին ապացուցում են, որ Թուրքիան ագրեսիվորեն օգտագործել է հայ-թուրքական արձանագրությունները, ամերիկյան առաջնորդների վրա ճնշումներ գործադրելու Ցեղասպանության ճանաչման դեմ եւ հօգուտ ղարաբաղյան կարգավորման ադրբեջանամետ եղանակի, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):«Այդ փաստաթղթերը դրա անվիճելի ապացույցն են»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Դրանք հստակ ցույց են տալիս, որ Անկարան առաջին իսկ օրվանից ճնշում է գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ առաջ մղելու իր նախապայմանները: Դա ակնհայտ է անգամ Թուրքիայի առաջնորդների խոսքերից»,- նշել է Համբարյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment