Tuesday, December 14, 2010

Ադրբեջանն երկերեսանի և Թուրքիային անհարմարություններ պատճառող պետություն է. թուրք դեսպան

HayNews.am. 14-12-2010- Փարիզում և Բրյուսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիտը Taraf-ի հետ զրույցում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ Ադրբեջանն այն պետությունն է, որն ամենաքիչն է վստահում Թուրքիային:
«Այն, ինչ ցույց տվեցին WikiLeaks-ի բացահայտումները, Թուրքիայի կառավարությունն ու ԱԳ նախարարությունը մշտապես տեղյակ էր: Ես 2-3 տարի անմիջական մասնակցություն եմ ունեցել Բաքու-Ջեհյան նավթամուղի կառուցման գործընթացին և պետք է ասեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը մեզ ամենաքիչն է վստահում: Նա օգտագործում է մեր բարեկամական հարաբերությունները, պատճառում մեծ անհարմարություններ, ինչպես նաև վարում երկդիմի քաղաքականություն: Այդ պետությունը երբեք օգտակար չի եղել այնպիսի տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպիսին է Սևծովյան տնտեսական համագործակցությունը: Ադրբեջանը մշտապես ժպտացել է Թուրքիայի երեսին, իսկ հետո հրաժարվել խոստացած օգնությունից»,-նշել է թուրք դիվանագետն ու հավելել. «Եվ այսքանից հետո մենք շարունակում ենք օգտակար լինել նրանց, զենք վաճառել: Ադրբեջանի` իբրև պետության կայացման հարցում մենք մեծ ներդրում ունենք»:

No comments: