Tuesday, December 14, 2010

Ադրբեջանը մոռանում է ընկերության մասին` հիշելով միայն առևտուրը. Milliyet

HayNews.am. 14-12-2010- Թուրքական Milliyet պարբերականը «հիասթափության» տողեր է ձոնել Ադրբեջանին` 90-ականների գործող «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքն այլևս արդիական չէ:
«Այն տարիներին Բաքվի և Անկարայի հարաբերություններն ամուր էին, քան` երբևէ: Այժմ, սակայն, Ադրբեջանն առևտուրն ավելի առաջնային է համարում, քան ընկերությունը»,-նշում է Milliyet-ն ու շարունակում. «Այս մասին մեզ հասկացրեց ադրբեջանական գազանավթային ընկերության տնօրեն Վագիֆ Ալիևը, ով Բաքվում հայտարարեց, թե երբ մի թուրքը մյուսից ինչ-որ բան է գնում, չի հիշում, որ իրենք եղբայրներ ու ազգակիցներ են, այլ ընկալում է իբրև վաճառողի և գնորդի փոխհարաբերություն: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ցանկանում է իր գազը վաճառել ավելի թանկ, իսկ մենք` գնել ավելի էժան»:
«Սակայն նույն Ադրբեջանն իր գազը Ռուսաստանին շատ ավելի էժան գներով է վաճառում»,-վրդովվում է Milliyet-ի հոդվածագիրն ու «դառնությամբ արձանագրում», որ «եղբայր» Ադրբեջանն այլևս նախկինը չէ:

No comments: