Tuesday, December 14, 2010

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակը լացկանի մեկն է

News.am. 14-12-2010- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ Ջոն բեյները կրկին լաց է եղել ամերիկացի հեռուստադիտողների աչքի առաջ:
Այս անգամ արցունքների պատճառը եղել է աճող սերնդի վերաբերյալ իր մտահոգությունները: Օհայո նահանգից ընտրված հանրապետական Բեյները, նրան ճանաչող քաղաքական գորիչների ներկայացմամբ, շատ հաճախ է հրապարակայնորեն լալիս: Մինչ այդ նա լաց էր եղել, երբ հաղթական ելույթ էր ունենում նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններից հետո: Այդ ժամանակ դեմոկրատները Կոնգրեսի ստորին պալատում կորցրեցին մեծամասնությունը:
«Ես վերջերս այցելել եմ այստեղի դպրոցներից մեկը, հանդիպել երեխաներին: Ես այնքան կցանկանայի, որ այդ երեխաները կարողանային իրեննց կյանքում իրականացնեին ամերիկյան երազանքը, ինչպես դա կարողացա ես անել»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է Բեյներն ու արցունքներն սկսել են հոսել նրա աչքերից:

No comments: