Tuesday, December 14, 2010

Թուրքիան կբանակցի Իրանի հետ, սակայն չի մասնակցի վեցյակի աշխատանքին

News.am. 14-12-2010- Իրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ կվարի Իրանի եւ վեց առաջատար տերությունների հետ, սակայն չի լինի բանակցությունների կողմ:
Նրա խոսքով, Իրանը շահագրգռված է, որ բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում: Դրան կողմ են նաեւ առաջատար տերությունները: Թուրքիան ընդունել է Իրանի առաջարկը եւ բանակցությունների նոր ռաունդը տեղի կունենա 2001թ. հունվարի վերջին Ստամբուլում: Անցած շաբաթ Ժնեւում ավարտվեց իրանական միջուկային հիմնախնդրի բանակցությունների հերթական ռաունդը:

No comments: