Tuesday, December 14, 2010

Թուրքերը պատասխան արշավ են ձեռնարկել Քիմ Քարդաշյանի դեմ

Panorama.am. 14-12-2010- Էրզրումի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (Asimed) կոչվող թուրքական կեղծարար կազմակերպությունը, արձագանքելով հայկական սփյուռքին, պատասխան արշավ է նախաձեռնել: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ թուրքերին կոչ է արվում բողոքի էլեկտրոնային նամակներ հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին և ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Ամերիկացիներին զգուշացվում է, որ ԱՄՆ-ն առանց Թուրքիայի աջակցության մեծ դժվարությունների կհանդիպի մերձավորարևելյան, կովկասյան և արևելաեվրոպական տարածաշրջաններում:
«ASİMSED»-ը փորձում է այս կերպ հակադարձել վերջին օրերին ամերիկահայության ձեռնարկած արշավին, որով Փելոսիին կոչ է արվում ընթացիկ տարվա մարտին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության N252 բանաձևը բերել լիագումար նիստի օրակարգ: Մասնավորապես Քիմ Քարդաշյանը «Twitter» սոցցանցի իր ավելի քան 5.5 մլն հետևորդներին կոչ էր արել վերը նշված պահանջով դիմել Նենսի Փելոսիին:

No comments: