Tuesday, December 14, 2010

«Մարդկանց ուծացման են ենթարկել, աղջիկներին մայրերից խլել»... Թուրք գիտնականը ցեղասպանության նոր սահմանում է առաջարկում

Panorama.am. 14-12-2010- Մարդկանց ուծացման են ենթարկել, աղջիկներին մայրերից խլել են ու տղաներին կոտորել: Հայոց ցեղասպանության այս դրվագներն այսօր Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ներկայացրեց ազգությամբ թուրք հասարակագետ, գիտնական Թաներ Աքչամը:
«Մենք պետք է փորձենք մշակել ցեղասպանության մի սահմանում, որն ավելի մոտ է արվեստին», -հայտարարեց Աքչամը` նկատելով, որ հրեական ողջակիզումը այժմ հասարակագետների ուշադրության կենտրոնում է, մինչդեռ 1915-ի դեպքերի շատ ասպեկտներ ուսումնասիրված չեն:

Նրա խոսքով, մինչ այժմ ցեղասպանությունը սահմանելիս նկատի է առնվել միայն զանգվածային կոտորածն ու բռնի վերաբնակեցումը:

«Առաջարկում եմ մշակել ավելի դինամիկ կոնցեպցիա, որն ընդգրկի դավանափոխությունը, երեխաներին խլելը և վերաբնակեցման քաղաքականությունը», -գիտաժողովի մասնակիցներին դիմելով հայտարարեց Աքչամը:

No comments: