News.am. 14-12-2010- Թուրքիայի Մերսինի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը 1998-ից մինչ 2010-ն իրականացրել 4 հարցում՝ քրդերի եւ թուրքերի փոխհարաբերությունները պարզելու նպատակով։ Վերջին հարցման արդյունքներն այնքան էլ չեն համապատասխանում «քրդերն ու թուրքերը եղբայրներ են» կարգախոսին:Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ 2010-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված քրդերից ոչ ոք չի ցանկացել ամուսնանալ թուրքի հետ, այնինչ 1998-ին թուրքի հետ ամուսնությանը կողմ է եղել՝ 12.8, 2002-ին՝ 6.3, 2007-ին՝ 0.4 տոկոսը։
Քրդի հետ ամուսնանալու հարցին, 1998-ին կողմ է եղել թուրքերի 27 տոկոսը, իսկ 2010-ին այդ թիվը նվազել է մինչեւ 1.3 տոկոս։
Հարցմանը մասնակցած քրդերի 0.5 տոկոսը 1998-ին կողմ է եղել, որ թուրքերին արտաքսեն իրենց թաղամասերից, իսկ 2010-ին այդ թիվը հասել է 4.2-ի։
Թուրքերն իրենց հերթին եւս ցանկանում են, որ իրենց հարեւանությամբ ապրող քրդերին արտաքսեն։ Եթե 1998-ին ոչ մի թուրք չէր ցանկացել, որ որեւէ քուրդ արտաքսվի, ապա՝ 2010-ին դրա կողմնակիցների թիվը կազմել է հարցվածների 9.9 տոկոսը։
Թե՜ թուրքերի, թե՜ քրդերի մոտ փոխադարձաբար նվազել է միմյանց հետ ընկերություն անելու ցանկություն ունեցողների թիվը։ Քրդերը 41.1 տոկոսը 1998-ին պատրաստ էր լիներ թուրքի մոտ ընկերը, իսկ 2010-ին այդ թիվը նվազել է 24.7-ի, իսկ թուրքերի մոտ այն համապատասխանաբար նվազել է 59.9-ից մինչեւ 23.1 տոկոսի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment