News.am. 14-12-2010- Հայաստանը կարող է դիմել միջազգային քրեական դատարան Թուրքիայի դեմ հայցով: Այդ մասին «Ցեղասպանության հանցագործությունը» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարել է գերմանացի գիտնական Տեսսա Հոֆմանը:Նա հայտնել է, որ Հայաստան կատարած այցի եւ երկրի ղեկավարության հետ հանդիպմանը տրիբունալի ղեկավար Լուիս Մորենո-Օկամպոն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին` նման հայցի դեպքում:
Հոֆմանն ընդգծել է, թե միջազգային վարչակազմերը չեն կարող ընդդիմանալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ դա ժամանակի պահանջն է:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցվում են 11 եվրոպական երկրների, նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment