HayNews.am. 14-12-2010- «Արդի կյանքի օգնության միություն» (ÇYDD) անունը կրող քեմալիստական հասարակական կազմակերպությունը գաղտնի հավաքագրել է Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության ոչ թուրք աշխատակիցների տվյալները, հայտնում է CIHAN-ը:Պոլսի Քադըքյոյ շրջանում գտնվող «Արդի կյանքի օգնության միության» գրասենյակում ոստիկանների անցկացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են համակարգիչներում պահված փաստաթղթեր, որոնցում տեղ են գտել անվտանգության գլխավոր վարչությունում աշխատող ազգային փոքրամասնությունների մասին տվյալներ:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներից բացի, ցուցակագրվել են նաև վերջիններիս ամուսիններն ու ազգականները:
Փաստաթղթի «հայեր» բաժնում տեղ է գտել 79 անուն, «հրեաներ» բաժնում՝ 30, «ասորիներ» բաժնում՝ 33, «այլազգիներ» բաժնում՝ 52 անուն:
Քեմալական հայացքներ դավանող կազմակերպությունը ն ոչ թուրք աշխատակիցների անվան դիմաց գրանցել է նրանց տվյալները՝ծննդյան թիվը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը, կրոնը, մոտ և հեռու բարեկամների ազգությունը: Թուրքական լրատվամիջոցները, սակայն, չեն նշում, թե ինչ նպատակներով են ցուցակագրվել ազգային փոքրամասնությունները ներկայացնող աշխատակիցները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment