
Ներկայացնում ենք հանցախմբի առաջնորդներ Էրջան Չիֆթչիի (Է.Չ.) և Քազըմ Աթալայի (Ք.Ա.) միջև ամիսներ առաջ կայացած հեռախոսազրույցի մանրամասները.
«Է.Չ. – Նախանցած գիշեր այստեղ էր եկել մեր աշխատակիցը։ Գիտե՞ս, թե ինչ են արել։ Ք.Ա.– Ի՞նչ։ Է.Չ. – Նրանց փայտով ծեծել և ջուրն են նետել։ Ք.Ա. – Իսկապե՞ս։ Է.Չ. – Այո։ Մեր ձեռքում ոչինչ չի մնացել։ Դու գիտես, որ ամենքը միմյանց ճանաչում են, իրար հետ խոսում։ Մենք էլ ինչպե՞ս ենք կարողանալու գործ անել։ Եթե այսպես շարունակվի, գումար չենք կարողանալու վաստակել։ Ք.Ա. – Ճիշտ ես ասում։ Է.Չ. – Չգիտեմ։ Եթե չենք կարողանում նորմալ աշխատել, մեզ ոչ ոք այլևս գործ չի վստահի։ Վերցնում են փայտն ու խփում նրանց, կանայք չեն ուզում ջուրը մտնել, ծեծում են նրանց։ Կանանց երեխաների հետ նետում են ջուրը։ Երբ փախստականները հրաժարվել են մտնել ջուրը՝ պատճառաբանելով, թե «գետը խորն է, իսկ ջրի հոսանքն ուժեղ» վերցրել են փայտերը և ծեծելով նրանց բռնի կերպով մտցրել ջուրը»։
Նշենք, որ այս տարվա հունիսի 25-ին թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Աֆրիկայից և Պաղեստինից 16 փախստականներ ապօրինաբար Թուրքիայից Հունաստան անցնելու ժամանակ խեղդվել էին Մարիցա գետում (Մարիցա գետը Թուրքիան բաժանում է Հունաստանից)։
Այն ժամանակ դարձյալ Sabah օրաթերթը տեղեկություն էր տարածել վերոնշյալ հանցավոր խմբի գործունեության մասին և գրել, որ փախստականների մահվան համար պատասխանատվություն են կրում այդ հանցախմբի անդամները։ Այդ տեղեկությունից հետո թուրք իրավապահներն իրականացրել էին հատուկ գործողություն, որի արդյունքում ձերբակալվել էին հանցախմբի 24 անդամներ, այդ թվում՝ պարագլուխ Էրջան Չիֆթչին։
No comments:
Post a Comment