Thursday, December 9, 2010

Ֆորմուլա-1-ի ղեկավարը կապտուկներով դեմքը վաճառել է ժամացույցի գովազդին

News.am. 8-12-2010- Ֆորմուլա-1-ի ղեկավար եւ առեւտրային իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունը լուսանկարվել է շվեյցարական Hublot ժամացույցի գովազդում:
Նոյեմբերի 25-ին կողոպտիչների կողմից Լոնդոնում հարձակման ենթարկված Էքլսթոունից խլել էին հենց Hublot ժամացույց:
Կողոպտիչները հարվածել էին 80-ամյա Էքլսթոունի դեմքին` թողնելով ահավոր կապտուկներ: Էքլսթոունն ինքն է շվեյցարացիներին առաջարկել նման գովազդային քայլ, որի գրությունը կլինի «Ահա թե ինչ կարող են անել մարդիկ Hublot-ի համար»
Autosport.com-ը հաղորդում է, որ գովադը շաբաթավերջին կհայտնվի Financial Times եւ International Herald Tribune պարբերականներում:

No comments: