Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական Jerusalem Post-ը գրում է, թե Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդականի եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ հանդիպման ընթացքում Իսրայելը ընդունել է Թուրքիայի պայմանը՝ ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել Թուրքիային՝ «Մավի Մարմարա»-ի դեմ իրականացված գործողությունների համար, սակայն պահանջելով թուրքական կողմին՝ ընդունել, որ 9 թուրքի սպանությունը չի կատարվել վատ մտադրությամբ։
Իսրայելական պարբերականը շեշտել է, որ Իսրայելի վարչապետի համար այս գործը գլուխ բերելը շատ դժվար է լինելու, քանի որ ստիպված է լինելու համոզել հակաթուրքական կեցվածքով հայտնի Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանին։
Իսրայելական Debka-ն էլ պնդում է, թե թուրքական կողմը պահանջել է «Մավի Մարմարա»-ի դեմ գործողություններ իրականացրած զինվորականներին դատարանի առաջ կանգնեցնել եւ վերացնել Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը, ինչը իսրայելական կողմը կտրուկ մերժել է։

No comments:
Post a Comment