
Ազգային ժողովի ընթացիկ քառօրյայի օրակարգում է ընդգրկված հիշյալ նախագիծը, որի քննարկումը նախատեսվում է կազմակերպել հենց այսօր։ Չի բացառվում, որ նախագծի քննարկումը տեղի ունենա վաղը։
Այդուհանդերձ, նախաձեռնությունը բողոքի ակցիան շարունակելու է մինչև ժամը 13–ը։ Նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են մինչև այդ ժամը մնալ խորհրդարանի մոտ՝ իմանալու համար, թե ինչ զարգացումներ են լինելու։
«Մենք տեղեկություններ ունենք, որ նախագիծն այսօր է քննարկվելու, դրա համար էլ շարունակում ենք մեր բողոքի ակցիաները՝ պահանջելով խորհրդարանից մերժել ներկայացված նախագիծը, չնայած գերադասելի կլիներ, որ կառավարությունն ընդհանրապես հետ վերցներ նախագիծը և մտածեր հանրակրթության և կրթության որակի բարելավման ու որակյալ կրթությունը մատչելի դարձնելու մասին»,– ասացԱրամ Ապատյանը։
Այս պահին ակցիային մասնակցում են նախագծով մտահոգ մոտ 20 մարդիկ, սակայն նախաձեռնության ներկայացուցիչն ակնկալում է, որ ակցիայի մասնակիցների թիվը դեռ կավելանա։
No comments:
Post a Comment