Tuesday, December 28, 2010

2010-ին սպանվել է 105 լրագրող

NEWS.am-28.12.2010- Լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան եւ Պակիստանը, ասված է Press Emblem Campaign միջազգային լրագրողական կազմակերպության զեկույցում:
Զեկույցի համաձայն, 2010-ին Մեքսիկայում սպանվել է 14 լրագրող, որոնք զբաղվում էին նարկոկարտելների եւ հանցագործ խմբավորումների գործունեության հետաքննությամբ: Նույնքան նլրագրող է սպանվել նաեւ Պակիստանում:
Մեքսիկայից ու Պակիստանից հետո լրագրողների համար ամենավտանգավոր երկրների ցանկում է Հոնդուրասը, Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանն ու Կոլումբիան:
Ընդհանուր առմամբ, 2010-ին աշխարհում սպանվել է 105 լրագրող, հաղորդում է BBC-ն:

No comments: