Tuesday, December 28, 2010

Թուրքիայից երբեք ներողություն չենք խնդրի. Իսրայելի վարչապետ

HayNews.am 28.12.2010-Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը երբեք ներողություն չի խնդրի Թուրքիայից` այսպես կոչված «Ազատության նավատորմի» անդամների հետ տեղի ունեցածի համար:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, սակայն երբեք ներողություն չենք խնդրի»,-Channel 10-ի փոխանցմամբ ասել է Իսրայելի վարչապետը:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսին հիմնականում թուրքերից բաղկացած «Ազատության» կոչվող նավատորմը փորձել էր ծովային ճանապարհով ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը` իբր թե պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Պաշտոնական Թել-Ավիվը մի քանի անգամ հայտարարել էր, որ թույլ չի տա ճեղքել շրջափակումը, իսկ այնուհետև նավերի վրա դեսանտ էր իջեցրել իր հատուկջոկատայիններին: Ծայր էր առել փոխհրաձգություն, որի ընթացքում թուրքերը զոհեր էին տվել, ինչն էլ համարյա թշնամացրե էր թուրք-իսրայելյան հարաբերությունները:
Նկատենք, որ ըստ շատ փորձագետների, Թուրքիայի գործող վարչակազմը փորձում է արաբական աշխարհի` մասնավորապես Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ ջերմացնել հարաբերությունները միայն այն պատճառով, որպեսզի վերընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

No comments: