Monday, December 27, 2010

Հայկ Դեմոյան. 2010-ի վերջին Թուրքիան եւ Ադրբեջանը նոքաութային իրավիճակում հայտնվեցին

News.am. 27-12-2010- 2010 թվականի վերջին տեղի ունեցած անկանխատեսելի դինամիկ զարգացումները նոքաութային վիճակի են հասցրել Ադրբեջանին եւ Թուրքիային: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա մասնավորապես նկատի ունի Ադրբեջանին վերաբերող WikiLeaks-ի գաղտնազերծումները, իտալական Il Foglio պարբերականի հրապարակումն Ադրbեջանի aռաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի սիրեկանների մասին եւ երրորդը, որ Հայաստանն անպատասխան չթողեց Ադրբեջանի հայտարարությունները: Իսկ Թուրքիայի վերաբերյալ նա նշեց, որ «Թուրքիան տարվա մեջ հայտնվում է երկու ցիկլիկ նվաստացուցիչ իրավիճակներում` կապված ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետ: Եթե ապրիլին Թուրքիայի մոտ սկսում է հայկական դողէրոցքը եւ սկսում են արդարանալ, որ որեւէ բան տեղի չի ունեցել, պարզվում է, որ տարեվերջին եւս Թուրքիան երաշխավորված չէ եւ հետայսու եւս երաշխավորված չի լինի նման նվաստացուցիչ վիճակում հայտնվելուց»,- ասաց Դեմոյանը:
Նա նաeւ հավելեց, որ հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չի հանվի ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգից, որովհետեւ այն «էֆեկտիվ ճիպոտ է Թուրքիային դաստիարակելու համար»:

No comments: