Panorama.am. 29-12-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «TRT1» պետական հեռուստաընկերության եթերից խոսել է Անկարայի արտաքին քաղաքականության 2011 թվականի հեռանկարների մասին: Ըստ նրա` գալիք տարում Թուրքիան աշխարհաքաղաքականության մեջ իրեն դրսևորելու է որպես սկզբունքային, խղճի մտոք գործող, արժեհամակարգին հետամուտ պետություն: Դավութօղլուն չի շրջանցել Հայոց ցեղասպանության բանաձևի 2011-ի ապրիլին վերստին օրակարգ գալու հնարավորության հարցը: Նա հույս է հայտնել, որ Ցեղասպանության հարցը ալեկոծություն չի առաջացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ավելին, Անկարան նպատակադրվել է խորացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա նշել է, որ Անկարան ցանկանում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում և այդ գործընթացի շարունակականություն: Միևնույն ժամանակ ընդգծվել է ղարաբաղյան հարցի պես սառեցված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:Thursday, December 30, 2010
Դավութօղլու. 2011-ին Անկարան նպատակադրվել է խորացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ
Panorama.am. 29-12-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «TRT1» պետական հեռուստաընկերության եթերից խոսել է Անկարայի արտաքին քաղաքականության 2011 թվականի հեռանկարների մասին: Ըստ նրա` գալիք տարում Թուրքիան աշխարհաքաղաքականության մեջ իրեն դրսևորելու է որպես սկզբունքային, խղճի մտոք գործող, արժեհամակարգին հետամուտ պետություն: Դավութօղլուն չի շրջանցել Հայոց ցեղասպանության բանաձևի 2011-ի ապրիլին վերստին օրակարգ գալու հնարավորության հարցը: Նա հույս է հայտնել, որ Ցեղասպանության հարցը ալեկոծություն չի առաջացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ավելին, Անկարան նպատակադրվել է խորացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ: Նա նշել է, որ Անկարան ցանկանում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում և այդ գործընթացի շարունակականություն: Միևնույն ժամանակ ընդգծվել է ղարաբաղյան հարցի պես սառեցված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment