Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հերքել է լուրերը, որ ինքը գժտված է մարզիչ Ուլի Վեգների հետ: Նա նաև հաղորդել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ ռինգ:
«Այդ բախումը հորինել են լրագրողները: Ցանկացած մարզիչ ինչ-որ բանով կարող է դժգոհ լինել իր սանից: Այս դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները սենսացիա են փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Մենք շարունակում ենք միասին աշխատել: Այժմ մարզումային թեժ շրջան է: Պարապում եմ Բեռլինում, իսկ հետո, հավանաբար, նախապատրաստությունս կշարունակեմ բարձրլեռնային որևէ վայրում:
Իմ առաջիկա մենամարտը տեղի կունենա փետրվարի 26-ին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ, որոշված չէ նաև մենամարտի կարգավիճակը: Ըստ երևույթին, այն վարկանշային կլինի: Բայց պետք է անպայման հաղթեմ, այլապես կոչումների համար մարտերի անցկացումն անհնար կլինի»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Տրուդ» թերթը:

No comments:
Post a Comment