Sunday, December 26, 2010

Իրանը տիեզերք կուղարկի 2 հրթիռ

News.am. 25-12-2010- Իրանը մինչեւ 2011-ի մարտը տիեզերք կուղարկի 2 հրթիռ` «Ֆաջր» եւ «Ռասսադ» անուններով: Այս մասին երկրի գիտատեխնիկական ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հայտնում է Fars լրատվական գործակալությունը: Նրա խոսքով` այդ հրթիռները կառուցվածքով առավել ժամանակակից են, քան նախկին մոդելները:
«Կավոշգար -1»-ի առաջին փորձնական թռիչքը, որը նախատեսված է եղել գիտահետազոտական տեղեկություններ ստանալու համար, Իրանն իրականացրել է 2008-ի փետրվարին:

No comments: