Sunday, December 26, 2010

Նախիջևանում թուրքական ռազմական ներկայացվածությունն իրական չէ

Aysor.am. 25-12-2010- Ռազմական գործընկերության մասին օգոստոսին ստորագրված թուրք-ադրբեջանական համաձայնագիրը միտված է չեզոքացնելու Բաքվի և Անկարայի մտավախությունները ռուս-հայկական համաձայնագրից: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեցին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Ա. Հովհաննիսյանի` հենց այդ մտավախությունն է, որ Ադրբեջանին ստիպեց հանդուրժել թուրքական զրքերի հնարավոր ներկայությունը Նախիջևանում, այն դեպքում, որ նման քայլ Բաքուն չէր հանդուրժի նույնիսկ իր համար ամենաօրհասական պահին` 1993-1994 թվականներին: Լևոն Հովսեփյանն էլ նկատեց, որ անկախ ստորագրված փաստաթղթից` մինչև Նախիջևանում ռազմական ստորաբաժանումների տեղակայումը` Անկարան պարտավոր է հաշվի նստել Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումների հետ:

«Այսքանով` Նախիջևանում թուրքական ռազմական ներկայացվածությունը դեռևս իրական չէ», - շեշտեց նա:

No comments: