
«Նախ, նա գեներալ չէ, Մանվելը բանակում չի ծառայել։ Ոնց որ ինքն է, այդպես էլ իր տղան է։ Իսկ ես որդի ունեմ, գնդապետ է։ Բա ինչո՞ւ այդպես իրեն չի պահում։ Սրիկայի զավակն էլ սրիկա է»,- ասաց Գուրգեն Դալիբալթայանը։
Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին «Հրապարակ» օրաթերթը գրել էր. «Հաջողվել է պարզել, որ ծեծի ենթարկվածը Երեւանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է։ Հայրապետյանը տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել եւ ցանկացել բացել ԱՊՊԱ կետ: Երբ Արմենը փորձել է իր վարձակալած տարածքի վրա ամրացնել գովաղդային պաստառը, նրան է մոտեցել Կարեն Գրիգորյանը եւ պահանջել դադարեցնել այդ գործը: Արմեն Հայրապետյանը թերեւս չի իմացել, թե ում հետ գործ ունի, եւ հակադրվել է նրան, ինչն ունեցել է ծանր հետեւանքներ»։
No comments:
Post a Comment