Thursday, December 9, 2010

ԴԻՎԵՐՍԻԱ` ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՎՐԱ

«ԱԶԳ», 09-12-2010- Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով նավթի մղումը դադարեցվել է դիվերսիայի հետեւանքով առաջացած վթարի պատճառով, հաղորդում է Reuters-ըՙ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության եւ բրիտանական BP ընկերության ներկայացուցիչներին: Դիվերսիան տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: BP-ի նավթատարի օպերատորը հայտնել է, որ նավթատարի վերանորոգման աշխատանքներ են սկսվել, իսկ մղումը վերականգնվել է երեկոյան: Միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման եւ արտահանման վրա, հայտնել է Թուրքիայում BP ընկերության ներկայացուցիչ Մուրատ Լեկոմպը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` WikiLeaks-ի հրապարակած տեղեկությունների համաձայն, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը ընդգրկված էր «ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտների» ցանկում:

No comments: