Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է հաջորդ շաբաթ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:Վկայակոչելով Պալատի աշխատակազմի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունը, քանի որ լիազորված չեն մեկնաբանություններ անելու համար, AP-ն տեղեկացնում է, որ ուրբաթ օրը Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդները հնարավոր քվեարկության հարցը քննարկել են օրենսդիրների հետ: Պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակից մեկնաբանություն ստանալ գործակալությանը առայժմ չի հաջողվել:
Associated Press-ը նշում է, թե նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձեւը կարող է վնասել կարեւոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության առաջնորդները տեւական ժամանակ քննարկումից դուրս են թողել նախագիծը, եւ այն կարող է առհասարակ ուժը կորցնել եկող ամիս, երբ Պալատի վերահսկողությունը կստանձնեն հանրապետականները: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment