HayNews.am. 18-12-2010- «Ազգային երաժշտության մասին նոր սերունդը որտեղի՞ց իմանա, եթե մեր հեռուստաեթերում միայն գողական սերիալներ են ցուցադրվում ու չի հնչում Կոմիտաս»,-հարց է առաջադրել ազգային երգերի կատարող, «Լուսակն» ամսագրի գլխավոր խմբագիր Սահակ Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ներկայացնելով իր խմբագրած ամսագիրը` Սահակյանն ասել է, որ «Լուսակնում» իրենք փորձում են ամփոփել տեղեկություններ ազգային երաժշտության մասին:
Սահակ Սահակյանը մտահոգիչ է համարել այն, որ անկախության 20 տարիների ընթացքում մենք չենք կարողացել հասնել նրան, որ դպրոցներում ազգային երաժշտություն դասավանդվի, փոխարենն ամենուր` հատկապես եթերում հնչում են երգեր, որոնք ոչ մի առնչություն չունեն հայ երգարվեստի հետ: Երաժշիտի խոսքերով` այսօր Հայաստան է ներթափանցում ոչ թե օտար մշակույթների բարձրարժեք նմուշներ, այլ այդ մշակույթների աղբը:
Սահակյանն անդրադարձել է նաև ռազմահայրենասիրական բնույթի երգերին` նշելով, որ այժմ դրանք փոխարինվել են բանակի մասին ռոմանտիկ երգերով, որոնցում բանակը իբրև գլխացավանք է ներկայացվում. «Երգում են «ցավդ տանեմ, մեծ բան չի, սպասի կծառայեմ կգամ և այլն»: Այստեղ նպատակը ոչ թե պայքարելն է, այլ բանակից շուտ հետ գալը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment