
Նորընծաները բարձրացնելով ձեռքերը, հրաժարվեցին աշխարհիկ կյանքից, ապա, ըստ ՙՁեռնադրության Մաշտոց՚-ի, ստացան քահանայական փիլոն և պատարագի զգեստներ: Ձեռնադրող Սրբազանը սրբալույս մեռոնով օծեց քահանայական լրիվ զգեստավորության մեջ գտնվող նորընծաների ճակատները, Արբի սարկավագին վերանվանելովª Գրիգորիս քահանա, իսկ Արվին սարկավագինª Արիստակես քահանա: Օծումից հետո նորընծաներին տրվեց սկիհ ու մաղզմաª ի նշան պատարագ մատուցելու իշխանության:
Նորընծաները խոստացան ՙյանձն առնուլ և կատարել զամենայն հրամանս սրբոց առաքելոցն և հայրապետացն և կալ ըստ կանոնաց նոցա՚, ՙամենայն պատրաստութ-եամբ և առանց ձանձրանալոյ կալ ի պաշտօնն Աստուծոյ՚ և պահել ՙզդաւանութիւն ուղղափառ հաւատոյ, ընդ սուրբ Հայրապետսն ըստ երից սուրբ ժողովոց՚:
Հանդիսավոր արարողության ավարտին բովանդակալից քարոզ խոսեց Սրբազան Հայրը: Այնուհետև Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի կողմից տեղի ունեցավ հյուրասիրություն:
Հիշատակելի է, որ կնքահայրության պարտականությունը հանձնված էր դոկտ. Արամայիս Ներսիսյանին և Հրայր Շահմիրյանին:
Նորընծա քահանաները այժմ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, իրենց քառասնօրյա պատրաստության և ապաշխարանքի շրջանն են անցկացնում:
ՙԱրաքս՚ շաբաթաթերթի խմբագրությունը շնորհավորում է նորընծաներին, այն հույսով, որ նրանք անմնացորդ կերպով և ազնվորեն կնվիրվեն հայ եկեղեցու և ժողովրդի ծառայության:
ՙԱՐԱՔՍ՚ Թիվ 202,
No comments:
Post a Comment