Monday, December 6, 2010

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ սեփական շահն ունի

News.am. 5-12-2010- KavkazWeb.net կայքում հրապարակած Քադիրի համալսարանաի ռեկտոր, Անկարայի Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Մուստաֆա Այդընի հարցազրույցում նշվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ սեփական շահն ունի:
Նրա խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների վերաբեռնումը տեղի կունենա թուրքական խորհրդարանի ամառային ընտրություններից հետո, իսկ հարաբերությունների կարգավորման փորձեր կարվեն անկախ այն բանից, թե որ կուսակցությունը մեծամասնություն կստանա:
Մուստաֆա Այդընը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ երկու պետությունների վրա ճնշում գործադրելու միջազգային հանրության բոլոր փորձերը միայն կխանգարեն բանակցություններին: Ճնշման պարագայում թուրքական հասարակությունը լցվում է դրան հակադրվելու վճռականությամբ եւ ավելի համառ է դառնում` խանգարելով խնդիրների լուծման բնական դինամիկային:
Այդընը նաեւ նշել է թուրքական հասարակությունում Հայոց ցեղասպանության քննարկման նկատմամբ դրական դինամիկան:

No comments: