
Դավութօղլուն նաև նշել է, որ Ցեղասպանության հարցում սենատից և նախագահից այդպիսի պահվածք չէր սպասում: Արտգործնախարարը հայտնել է, որ կովկասյան համագործակցության պլատֆորմի աշխատանքները շարունակվում են, իսկ «հայկական ճակատում» դեռ ոչինչ չկա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության ճանաչումը Կալիֆոռնիայի նահանգում չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: Այդ որոշումը հետայսու վերացնում է այդ արգելքը, և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ տուժածների հարազատներն այս որոշման հիման վրա կարող են ամերիկյան ապահովագրական ընկերություններին դեմ հայց ներկայացնել և պահանջել հատուցում:
No comments:
Post a Comment