News.am. 10-11-2011- Եթե ադրբեջանական կողմը ցանկանում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ, ապա թող բարի լինի նստել բանակցային սեղանի շուրջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մամուլի քարտուղար Մարսել Պետրոսյանը` մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հայտնված հաղոդագրությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Միլլի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաեւը պնդում է, որ նոյեմբերի 28-ին Բեռլինում կայանալու է «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների հերթական հանդիպումը»:
«Դա ապատեղեկատվություն է: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել: Ինչ նկատի ունեն «ադրբեջանական եւ հայկական համայնքներ» ասելով: Դա նրանց ցանկությունն է: Բանակցությունների համար կան երկրի իշխանությունները: Եթե ադրբեջանական կողմը ցանկանում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ, ապա թող բարի լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Մարսել Պետրոսյանը:

No comments:
Post a Comment