«Նույն տրամաբանությամբ դուք չորս պատգամավորի, առանց խորանալու, առանց հասկանալու մարտի 1-ին հանձնեցիք: Հիմա նույն կերպ վարվում եք ձեր կուսակցի նկատմամբ: Դուք չգիտեք այդ պատմությունը: Դատարան կա, համապատասխան քննչական գործողություններ կան, թողեք այդ մարդիկ անեն, նոր դուք գնահատական տվեք: Դուք այստեղ նստած իրավունք չունեք իրավական գնահատական տալ»,-հակադարձեց Խաչատրյանը:
Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ Բեգլարյանի եւ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի մասին տեղեկացել է մամուլից եւ պնդեց, որ Բեգլարյանի արածն, իսկապես ոհմակային գործողություն էր: «Որպես պաշտոնատար անձ, նա արհամարհել է օրենքը, արհամարհել է Սահմանադրությունը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունը եւ ծանրացնող հանգամանքներում ծեծի է ենթարկել այդ մարդուն: Ինչու ծանրացնող, որովհետեւ ՔՕ-ն ասում, որ եթե որեւէ մեկին ծեծի են ենթարկում այն բանի համար, որ նա կատարելիս է եղել իր ծառայողական պարտականությունը, դա համարվում է ծանրացնող հանգամանք: Էդ մարդը (Արամ Կանդայանը) ընդամենը զգուշացրել է Բեգլարյանի տիկնոջը, որ վեր կաց ստեղից ընդեղ նստի: Եվ ծառայողական պարտականությունը կատարելու կապակցությամբ այդ մարդը ծեծի է ենթարկվել»,-նկատեց Պետրոսյանը:
Նա միաժամանակ հավելեց, որ եթե կողմերը հաշտվեն, քրեական գործ չի հարուցվի: «Քանի որ այդ տղան՝ Կանդայանը առայժմ չի բողոքում, բայց դա չի նշանակում, որ Բեգլարյանը չի կատարել այդ արարքը»,-նշեց ՀՀԿ-ականը:

No comments:
Post a Comment