Monday, December 13, 2010

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ սահմանի բացման մասին. «Լուրեր չկան»

News.am. 13-12-2010- Հայ-թուրքական սահմանի բացման հարցում որեւէ փոփոխություն չկա: Այդ մասին «Ակշամ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Տվյալ հարցում որեւէ նոր բան չկա»,- ասել է նա:
Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները:
Փաստաթղթերը պետք է վավերացվեին խորհրդարանների կողմից, սակայն թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանների պատճառով հայկական կողմը ստիպված էր կասեցնել վավերացումը:
Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ. պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ

No comments: