Tert.am. 13-12-2010- Ազգային անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման» պետական ծրագիրը:Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով։ «Այս ծրագրի հաստատմամբ մենք կարևոր քայլ ենք ձեռնարկում` չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները: Փաստաթղթի ընդունմամբ՝ մեր երկրում ներդրվում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով»,– ասել է Արթուր Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաև զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երևանում ստորագրված «Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը և ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՌԴ նախագահի` Հայաստան այցի ընթացքում ստորագրված արձանագրությունը, համաձայն որի՝ երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել արձանագրության կետերի իրականացմանը: Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչևի հետ, քննարկել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերի ենթակառուցվածքների հետագա արդիականացմանը, սահմանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդեն ձևավորվել է համատեղ աշխատանաքային խումբ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների մասնակցությամբ, մշակվել է համապատասխան ծրագիր, որի իրականացումը լուծում կտա առկա խնդիրներին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment