Monday, December 13, 2010

Milliyet. Հրեաների կարծիքով, իրենք պետք է հայերից ներողություն խնդրեն, ոչ թե թուրքերից

Panorama.am.13-12-2010- Թուրքիան քաղաքական ու դիվանագիտական խողովակներով շարունակում է Իսրայելից պահանջել ներողություն խնդրել միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար, երբ իսրայելական օդուժի հարձակման հետևանքով նավատորմում Թուրքիայի քաղաքացիներ էին սպանվել:
Այդ մասին դարձյալ բարձրաձայնել է արտգործնախարար Դավութօղլուն, որ պաշտոնական Երուսաղեմը պետք է հրապարակավ ներողություն խնդրի թուրք ժողովրդից:
Թեմային անդրադարձած հրեական կայքերից մեկը (Yedioth Ahronoth), որին էլ հղում է տվել թուրքական «Milliyet» թերթը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուին կոչ է արել տուրք չտալ Անկարայի պահանջին: «Չհամարձակվես ներողություն խնդրել» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Նեթանյահուն իրավունք չունի հրեաների անունից ներողություն խնդրել թուրքերից:

Ավելին` դեռ մի բան էլ թուրքերը պետք է ամոթ անեն իրենց սադրիչ գործողությունենրի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներողություն խնդրելու հարկ կա, ապա. «Այդ դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք հայերից մեր անտարբեր լռության և քրդերից մեր երկերեսանիության համար»,- գրում է հոդվածագիրը:

No comments: