News.am. 11-12-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ուսանողների բողոքի նոր ձեւը եւ հետաքրքիր խորհուրդ տվել նրանց։Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե բոլոր երկրներում էլ հանդիպումներին եւ կոնֆերանսներին բողոքի ակցիաներ լինում են։ «Մարդիկ իրավունք ունեն գոռալ, բղավել եւ կոչերով հանդես գալ։ Այդ ի՞նչ բողոքի ձեւ է ձու նետելը։ Առիթ ունենայի, ուսանողներին խորհուրդ կտայի. «եթե գումար ունեք, ձվածեղ արեք եւ կերեք»։ Ձու նետելն ի՞նչ ազատության դրսեւորում է»,-զարմացել է Էրդողանը:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Էրդողանը հանդիպել է Թուրքիայի ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ, որի դեմ ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ ցանկանալով ձվերով խփել մասնակիցներին։ Թուրքական ոստիկանությունը խիստ ծեծի է ենթարկել ուսանողներին, որոնցից մեկը եղել է հղի եւ ոստիկանների ծեծի հետեւանքով զրկվել երեխայից։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment