Sunday, December 12, 2010

Վարչապետ. Արցախն ունի ավելի լիիրավ իրավունք ինքնորոշվելու,քան Կոսովոն

Diplomat.am. 11-12-2010- Արցախն ունի ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր, քան Կոսովոն՝ այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտների քննարկմանը նվիրված համաժողովի ժամանակ: Համաժողովի նախաձեռնությունը Միջազգային և համեմատական իրավունքի նորաստեղծ կենտրոնինն է: Կազմակերպիչները համոզված են, որ հայ երիտասարդ միջազգայնագետների ներուժն արդեն կարող են օգտագործել Արցախի ինքնորշաման խնդիրը միջազգային իրավունքի դաշտում հիմնավորելու համար:
«Խորհրդային իրավագիտությունը միջազգային իրավունքի ոլորտում մեծ բաց ուներ և մենք այդ բացը լրացնելու մեծ կարիք ունեինք: Այս կենտրոնի հիմնադրումը ցուցադրում է, որ մենք արդեն ունենք երիտասրադ մասնագետների այն սերունդը, որը կարող է մեզ հուշել, թե ինչպիսի գիտելիքներով ու գործիքակազմով կկարողանանք առավել արագ ու արդյունավետ հասնել մեր նպատակներին»,- համաժողովի բացմամնն ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը ստեղծվել է վերջերս մի խումբ երիտասարդ իրավաբանների կողմից: Նպատակն օրակարգային խնդիրների հետազոտությունն է՝ միջազգային իրավունքի և իրավական գործիքների կիրառման տեսանկյունից:

Այսօրվա գիտաժողովը կենտրոնի նախաձեռնություններից առաջինն է:

No comments: