Իրանական լրատվամիջոցները հերթական անգամ տեղեկություն են տարածել այն մասին, որ լեգենդար Դիեգո Մարադոնան հնարավոր է ստանձնի Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:Իրանական Ebtekar պարբերականը «Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ. Մարադոնան կարող է գլխավորել ազգային հավաքականը» խորագրով հրապարակման մեջ գրում է, թե երբ լրագրողները Իրանի նախագահին հարցրել են Մարադոնայի՝ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու մասին, Ահմադինեժադը գլխով դրական շարժում է արել՝ հասկացնելով, որ դա հնարավոր է։
Ավելի վաղ իրանական Khabar Varzeshi կայքը տեղեկացրել էր, թե Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշիանին պատրաստվում է թեմայի առնչությամբ առաջիկայում հանդիպել Մարադոնայի մենեջերների հետ: Իսկ Goal կայքը տեղեկացրել էր, թե լեգենդար ֆուտբոլիստին առայժմ պաշտոնական առաջարկություն չի արվել։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնությունից հետո իր թիմի պարտության պատճառով Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը և հրաժարական տվեց:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment