Ազգային համերաշխության փոքրիկ, բայց իսկական օրինակ ցուցաբերեցին Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունն ու երգչուհի Էմմին: Նրանց միջով անցած Ռիվասն այլեւս չկա, այսինքն Հայաստանում չէ, Մոսկվայում էրոտիկ ֆոտոսեսիաներ է անում Մաքսիմ ամսագրի համար, իսկ Էմմին եւ Հանրայինը հաշտվում ու միավորվում են հանուն հայրենիքի, ինչպես իրենք են ասում: Այդ միավորման ուժը երեւալու է Գերմանիայում, որտեղ տեղի կունենա Եվրատեսիլ 2011-ը, որին էլ մեր հանրապետությունը, Հանրայինի որոշմամբ, կներկայացնի Էմմին:
Եթե մի փոքր քաղաքականացնենք իրավիճակը, ապա տեղի է ունեցել մոտավորապես այն, ինչ քաղաքական դաշտում տեղի ունեցավ 2008 թվականի նախագահի ընտրությունից անմիջապես հետո: Քաղաքական շատ գործիչներ, որոնք Սերժ Սարգսյանին ընդդիմություն էին, որոնք նրան մեղադրում էին գրեթե ամեն ինչի համար, ինչ վատ բան եղել էր եւ լինում էր երկրում այդ ժամանակ, 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո սկսեցին գործակցել Սերժ Սարգսյանի հետ, դա բացատրելով “հանուն հայրենիքի” տրամաբանությամբ:
Հիմա նույնն անում են Էմմին եւ Հանրային հեռուստաընկերությունը: Շատ բախտավոր հայրենիք ունենք, քանի որ ուրիշ ոչ մի հայրենիք երեւի թե չի ունենա “հանուն հայրենիքի” իրար այսքան ներող որդիներ եւ դուստրեր: Իհարկե, ներումը որպես կանոն միշտ տեղի է ունենում շատ կոնկրետ գործարքների առանցքով: Օրինակ, 2008 թվականին շատ քաղաքական գործիչներ Սերժ Սարգսյանին “ներեցին” իշխանության մեջ եւ իշխանությանը շուրջ շատ հստակ կարգավիճակներ ձեռք բերելու համաձայնության հիման վրա, Էմմին էլ Հանրայինին “ներեց” Եվրատեսիլ գնալու դիմաց: Բայց մեկ է, կասկած չկա, որ այդ ամենը արվում է ոչ թե պաշտոնի, կամ ոչ թե եվրոպական բեմերում սեփական “ռասկրուտկայի” հնարավորության, այլ Հայրենիքի, միայն ու միայն Հայրենիքի համար:
Հայրենիքը դարձել է “նրբացուցիչ դեպք հանցանաց”, կամ ալիբի, կամ նման մի բան, երբ ով ինչ անում է, արդարացնում է հայրենիքի անունով: Կամ էլ հայրենիքի անունով դատապարտում են այլոց արարքը. “դու իրավունք չունես ցնցել եւ ապակայունացնել հայրենիքը”, “երբ հայրենիքը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում է, դուք իրավունք չունեք իրավունքներ եւ ազատություններ պահանջել”, եւ այլն, եւ այլն, եւ այլն: Հայրենիքը դարձել է մեր պետական, քաղաքական, մտավորական գործիչների զգալի մասի մատի փաթաթանը, բերանի խաղալիքը, մեր շոու բիզնեսի “աստղերի” եւ “աստղուհիների” “բանդանան”, որ նրանք կապում են իրենց ճակատներին ու հայտարարում, որ “հանուն հայրենիքի են երգում”, “հանուն հայրենիքի են ապրում”, “հանուն հայրենիքի են սնվում”, “հանուն հայրենիքի են ծնվում”:
Հայրենիքը վերածել են ծածկոցի, որի տակ տեղի են ունենում անհատական կամ խմբակային անբարոյականության բազմարար ներկայացումներ: Պարզապես ծածկոցը վաղուց մաշվել է, եւ դրա տակ տեղի ունեցող ամեն ինչ այնքան պարզ է երեւում, որ այդ ներկայացումների մասնակիցները կարող են բարոյական եւ արժանապատիվ գոնե մի բան անել` հանգիստ թողնել Հայրենիքը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment